չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԳՇ պետի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սուրեն Պապիկյանի և ՊՆ-ի

ԳՇ պետի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սուրեն Պապիկյանի և ՊՆ-ի

«Անպիտան հրթիռների գործով» կալանքի տակ գտնվող ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Պաշտպանության նախարարության: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Գալստյանը պահանջում է, որ դատարանը վերացնի «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը և 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը:

 

  • Կիսվել: