չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Գորիսում ընթանում է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատավարությունը (ուղիղ)

Գորիսում ընթանում է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատավարությունը (ուղիղ)

Գորիսի դատարանում այսօր՝ փետրվարի 18-ին, ընթանում է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատավարությունը։

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Մասնավորապես, նշվում է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ անխոչընդոտ կերպով տիրանալով ռազմավարական բարձունքներին և պաշտպանական բնագծերին։

  • Կիսվել: