երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Գորիսում մայթերի սալիկները ճանապարհի երթևեկելի հատված տեղափոխելու դեպքի հանգամանքները պարզվում են

Գորիսում մայթերի սալիկները ճանապարհի երթևեկելի հատված տեղափոխելու դեպքի հանգամանքները պարզվում են

Գորիսում անհայտ անձանց կողմից մայթերի սալիկները ճանապարհի երթևեկելի հատված տեղափոխելու և երթևեկող քաղաքացիների համար վտանգ ստեղծելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, գրում են լրատվամիջոցները։

Հիշեցնենք՝ Գորիսի համայնքապետարանը հայտնել էր, որ գիշերը Գորիս քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ լուրջ վտանգ ստեղծելով երթևեկող  քաղաքացիների համար: 

  • Կիսվել: