հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գորիսի փոխքաղաքապետի փաստաբանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրգործ. ՀՔԾ

Գորիսի փոխքաղաքապետի փաստաբանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրգործ. ՀՔԾ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայութոյւնից։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

Նշենք, որ Հովսեփյանը մեղադրվում էր խուլիգանական արարք գործելու մեջ։ Ըստ որոշ տեղեկություների՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ժամանակ նա ծեծի է ենթարկվել։

 

  • Կիսվել: