երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գորիսի մշակույթի տան տնօրենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Գորիսի մշակույթի տան տնօրենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Գորիսի մշակույթի տան տնօրենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում հրապարակվել է դատավճիռը, ըստ որի՝ Հայկ Խաչատրյանը նաև 2 տարով զրկվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Խաչատրյանի համար 5 տարվա ազատազրկում էր պահանջում։

Ըստ մեղադրանքի՝ մշակույթի տան տնօրենը գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական հանրահավաքին։ Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավարին, խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ աշխատակցուհուն անվանելով դավաճան։

  • Կիսվել: