ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գորիսի համայնքապետը դուրս է եկել ՀՔԾ-ից. Ռոբերտ Հայրապետյան

Գորիսի համայնքապետը դուրս է եկել ՀՔԾ-ից. Ռոբերտ Հայրապետյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Այս պահին կան տեղեկություններ, որ ինչ-որ քրեական գործով որպես վկա փորձել են հարցաքննել, բայց Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Հավելենք, որ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ  լրագրողների հետ զրույցում ասաց,  որ Գորիսի քաղաքապետը վկայի կարավիճակ ունի։

՛՛Նա բերման ենթարկվեց հանցանք կատարելու կասկածանքով։ Փաստացի հարցաքննվեց վկայի կարգավիճակով, սակայն կասկածի շուրջ։ Նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում՛՛,-նշեց նա:

Ալեքսանյանն ասաց, որ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալ. ՛՛Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմամբ դեռ վաղուց հարուցված քաղաքական հետապնդման շարունակությունն է։ Առհասարակ որեւէ կերպ չենք ցանկանում առնչվել Հատուկ քննչական ծառայության հետ, քանի որ որեւէ վստահություն չունենք նախաքննական այս մարմնի հետ՛՛։

Անդրադառնալով հարցին, թե ինչ  քրեական գործի մասին է խոսքը՝ նա նշեց. ՛՛Խոսքն ընտրողների կողմից կաշառքներ տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին է՛՛։

 

  • Կիսվել: