չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված պաշտպան

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված պաշտպան

Վերաքննիչ դատարանը մերժել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Դավիթ Կարապետյանը։

«Որոշումը դեռ չենք ստացել, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի բացակայության պարագայում Մենուա Հովսեփյանին զրկել են ազատությունից»,-ասաց պաշտպանը՝ հավելով, որ չկան հիմքեր ենթադրելու, որ Մենուա Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նա հիշեցրեց նաև, որ Գորիսի համայքապետի տեղակալը 2-րդ կարգի հաշմանդամ է, 4 անչափահաս երեխա ունի, առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը դա հաշվի չեն առել։

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, նա կալանավորվել է օգոստոսի 18-ին և մեղադրվում է Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

  • Կիսվել: