երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գորիս» քրեակատարողական հիմնարկ ընդունված դատապարտյալի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

«Գորիս» քրեակատարողական հիմնարկ ընդունված դատապարտյալի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից հիմնարկ ընդունված դատապարտյալ Ա.Ա.-ին:

ԱՆ քրեակատարողական ծռայությունից  հայտնում են, որ արդյունքում՝ անվտանգության ռենտգեն սարքի միջոցով դատապարտյալի ճամպրուկի մետաղյա ձողերում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է սև, կպչուն ժապավենով փաթեթավորված 4 բջջային հեռախոս: Ա.Ա.-ն խոստովանել է, որ նշված հեռախոսները պատկանում են իրեն:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: