կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գողություն եկեղեցուց. ոստիկանների բացահայտումը

Գողություն եկեղեցուց. ոստիկանների բացահայտումը

Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 21-ին անհայտ անձինք կոտրել էին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, հետո նաև հանգանակության արկղը և գողացել փող: Սա այն դեպքն է, երբ վնասի չափն էական չէ:

Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Օրեր առաջ Նաիրիի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ գողությունը կատարել են Եղվարդ քաղաքի երկու երիտասարդ բնակիչներ: Փետրվարի 18-ի երեկոյան նրանցից մեկը ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն: Նա նաև ներկայացրեց հանցագործության գործիք կացինը:

Վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: