ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գողություն է կատարվել «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու պահեստարանում

Գողություն է կատարվել «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու պահեստարանում

2021 թվականի հունվար ամսին Արթուր Սարգսյանն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակիդ զգալի չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ հունվարի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, միայնակ գնացել է նշված եկեղեցի և ապօրինի մուտք գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ, այն է՝ պտուտակահանով կոտրելով գանձանակի փականք, ձեռքը մտցրել է գանձանակի մեջ և այնտեղից գաղտնի հափշտակել 5200 դրամ գումար։

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Արթուր Սարգսյանը 2021 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ և այնտեղից գողացել 4300 դրամ գումար։Այնուհետև՝ 2021 թվականի հունվարի 15֊ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Արթուր Սարգսյանը, իր հանցավոր մտադրությունը շարունակելու դիտավորությամբ, կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ, որի մեջ, սակայն, երկու դեպքում էլ գումար զինելու պատճառով չի կարողացել գումար հափշտակել։

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Արթուր Սարգսյանը 2021 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ և այնտեղից գողացել 800 ՀՀ դրամ գումար։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ Արթուր Սարգսյանը 2021թ. հունվարի 6-ից մինչև հունվարի 28-ը ներառյալ ժամանակահատվածում «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ ապօրինի մուտք գործելով գաղտնի հափշտակել է զգալի չափերով՝ 10.300 ՀՀ դրամ գումար։

  • Կիսվել: