հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գողացված մոպեդը հայտնաբերվել է. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

Գողացված մոպեդը հայտնաբերվել է. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 7-ին, գիշերվա ժամը 2-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի առաքիչ: Նա հայտնել է, որ վերջին երկու ժամվա ընթացքում գողացել են Ազատության պողոտայում կայանված իր «Հոնդա» մոդելի մոպեդը:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվել է, որ մոպեդը գողացել են երեխաների աջակցման կենտրոնի բնակիչ, 14-15 տարեկան երկու պատանիներ: Երեկոյան ոստիկանության բաժնում նրանք խոստովանել են արարքը:

Գողոնը հայտնաբերվել է:

 

  • Կիսվել: