ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Գլխավոր հարկադիր կատարողը հերթական մարզային այցն է կատարել

Գլխավոր հարկադիր կատարողը հերթական մարզային այցն է կատարել

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակացիների հետ

ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հատուկ շեշտադրել է քաղաքացիների հետ բարեկիրթ ու գրագետ հաղորդակցությունը, կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների պատշաճ իրականացումը հատկապես ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով։

Քննարկվել են նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմանն առնչվող ընթացակարգային հարցերը։

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզային բաժնի պետ Արման Պողոսյանը և Լոռու մարզային բաժնի պետ Սերժիկ Խաչատրյանը Գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացրել իրենց բաժինների աշխատանքի կազմակերպումը։

Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել նաև մարզային ստորաբաժանումների վարչական շենքերում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:

 

  • Կիսվել: