ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Գլխավոր դատախազը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի շարասյան կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելու գործի մասին

Գլխավոր դատախազը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի շարասյան կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելու գործի մասին

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գլխավոր դատախազին հարց ուղղեց այն մասին, թե որ փուլում է գտնվում Պարոնյան-Լեո խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մանցականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու քրեական գործը։

«Վրաերթի վերաբերյալ գործը դեռևս անցյալ տարի աշնանը ուղարկվել է դատարան ու գտնվում է  դատական քննության փուլում։ Դատական քննության ձգձգումների կամ դատախազության պատճառով ոչ պատշաճ վարույթների մասով որևէ ազդակ չունենք։

Դատախազությունը այնտեղ մեղադրանք է պաշտպանում ու գործի քննությւան հետ կապված կարծես թե որևէ խոչընդոտ չկա։ Գործի քննության ժակետները նույնպես քննության վարույթում արդյունավետ կերպով  են իրացվել են։ Հիմա կդժվարանամ ասել, թե հսկող դատախազը կոնկրետ որ ապացույցն է հետազոտել, բայց գործի քննության ձգձգումների հետ կապված որևէ ազդակ չկա»,- ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

  • Կիսվել: