երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գլխավոր դատախազը  խորհրդակցություն է անցկացրել Երևանի դատախազությունում

Գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Երևանի դատախազությունում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի դատախազությունում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Նշվում է, որ, ընդգծելով քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողության, դատախազական ակտերի որակի ապահովման և դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանության անհրաժեշտությունը՝ գլխավոր դատախազը նշել է. «Որոշակի պարբերականությամբ, պատահականության սկզբունքով, ընտրելու եմ դատախազական ակտեր, ուսումնասիրելու եմ դրանք՝ հասկանալու համար խնդիրներն ու դրանց լուծումները»։

 

  • Կիսվել: