կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գլխավոր դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ

Գլխավոր դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 
  •  6 անշարժ գույք.
  •  2 տրանսպորտային միջոց.
  •  1 իրավաբանական անձում մասնակցություն.
  •  491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
  •  521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  •  5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:

  • Կիսվել: