ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գլխավոր դատախազի խորհրդականը՝  «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, համազգեստ եւ զենք տրամադրելու» լուրի մասին

Գլխավոր դատախազի խորհրդականը՝ «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, համազգեստ եւ զենք տրամադրելու» լուրի մասին

«Կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, համազգեստ եւ զենք տրամադրելու» լուրի վերաբերյալ Երեւան քաղաքի դատախազի կողմից ոստիկանությանը տրվել է հանձնարարություն օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ եւ զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ավելի վաղ արդեն իսկ արձանագրվել էին նմանաբովանդակ հրապարակումներ եւ կից տեսանյութ:

Եվ նախքան այս հայտարարություն-կոչի տարածումը Երեւան քաղաքի դատախազի կողմից արդեն իսկ ոստիկանությանը տրվել է հանձնարարություն այդ հրապարակումներում նշվող հանգամանքների կապակցությամբ օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,- գրել է նա։

 

 

  • Կիսվել: