Գլենդելում հայերի հանցավոր խումբ է բացահայտվել. 5 անձ ձերբակալվել է անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով
Գլենդելում հայերի հանցավոր խումբ է բացահայտվել. 5 անձ ձերբակալվել է անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով: Ինչպես հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը, բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները կեղծերով՝ գողանալով բնակիչների նամակները։ Բնակիչների տվյալներն օգտագործվել են՝ վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։
Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի բնակիչներ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։
5-ն էլ տեղափոխվել են ոստիկանության բանտ։ Հետաքննությունը շարունակվում է։



