չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը

Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը

Այս գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել: Մեր տեղեկությունների՝ կրակողը եղել է Մանվել Գրիգորյանի թոռը, որի անունով էլ գրանցված է ատրճանակը, որից նա կրակել է:

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Մանվել Գրիգորյանի թոռանը՝ Մանվել Կարենի Գրիգորյանին, ձերբակալել և ներկայացրել են Քննչական բաժին:

  • Կիսվել: