շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելը, հավաքի վայրեր այցելելը և սոցցանցի միջոցներով հաղորդակցվելը. փաստաբան

Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելը, հավաքի վայրեր այցելելը և սոցցանցի միջոցներով հաղորդակցվելը. փաստաբան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: 

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ Ղեւոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը:

Նշենք, որ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել: ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է։

 

  • Կիսվել: