ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ բողոքը քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում

Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ բողոքը քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը երեկ քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում։

Դատարանը բավարարել է մեղադրվող կողմի միջնորդությունը և գրավոր քննության ընթացակարգը փոխել բանավորի, ինչը նշանակում է, որ Գևորգ Սիմոնյանը ներկա է գտնվելու նիստին և հայտարարություններ է անելու: Գործով որոշում դեռևս չկա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կալանավորվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ նա, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

  • Կիսվել: