շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՅԴ–ական Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Դատավոր Շիրոյանը մասնակի բավարարեց քննիչ Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով։

Արձանագրենք, որ դատավոր Շիրոյանը ևս իր ներդրումն ունեցավ Գերասի քաղաքական բանտարկության գործում։

Ինչ ասե՞մ…»,-գրել է նա:

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է մայիսի 12-ին։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։

  • Կիսվել: