հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկումը կշարունակվի այսօր

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկումը կշարունակվի այսօր

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդության քննարկումը կշարունակվի այսօր՝ ժամը 16:00-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Հուսով եմ՝ նիստին ներկա կգտնվի նաև դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը։
 

Նաև հուսով եմ, որ մինչև նիստի սկսվելը կստանամ դատավորների փոփոխության վերաբերյալ դատարանի նախագահին կատարված իմ հարցման սպառիչ պատասխանը»,- գրել է Գալստյանը։

  • Կիսվել: