ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը ևս երեք ամսով երկարացվեց

Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը ևս երեք ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշել է անփոփոխ թողնել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և կալանավորման ժամկետը երկարացնել ևս երեք ամսով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաբան Բենիկ Գալստյանը միջնորդել էր Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, ինչպես նաև՝ գրավով՝ առաջարկելով առավելագույնը 3 մլն ՀՀ դրամ, ընդ որում, գրավի նշված չափը կարող է վճարվել՝ Վարդանյանի ընկերների, այդ թվում՝ փաստաբանի կողմից։

Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել, ապա ազատ արձակել։

 

  • Կիսվել: