շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Գեղարքունիքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակվել

Գեղարքունիքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անի Դանիելյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 24-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Անի Դանիելյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: