երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղամ Նազարյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից

Գեղամ Նազարյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից

՛՛Ճշմարտություն սերունդների համար՛՛ նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից, ուր բերման էր ենթարկվել այսօր առավոտյան։ 

Պատմելով իրեն բերման ենթարկելու մասին՝ նա ասաց. ՛՛Շտապում էի միջոցառման մասնակցելու․ երբ մեքենայից իջա, նկատեցի, որ երեք կարմիր բերետավոր, շատ կոպիտ հրելով, մի երիտասարդ աղջկա են բերման ենթարկում, և հեգնաբար ասացի՝ ՛՛ճիշտ եք անում, շատ ամուր սեղմեք, որովհետև ես էլ եմ կասկածում, որ Իլհամ Ալիևը հենց ինքն է՛՛։

Այնուհետև, նրա խոսքով, իր հետևից վազել են կարմիր բերետավորները. ՛՛Չորս հոգով չէին կարողանում անգամ ձեռքս շարժել, բայց հետո հավաքվեցին մոտ 15-20 հոգով, զգացի, որ արդեն ձեռքս կոտրում են, ինքս ինձ գցեցի գետնին, որ գոնե ձեռքս չկոտրեն, հետո տեղափոխեցին մեքենա։ Ես հասկացա, որ ինչ-որ մեկը հետո հրահանգել է գալ իմ հետևից՛՛:

Նա նաև հավելեց. ՛՛Ոստիկանությունում նշեցին, թե մասնակցել եմ ակցիայի, չեմ ենթարկվել Ոստիկանության օրինական պահանջին․ ինչպես ստախոս է Նիկոլը, համակարգն էլ վերածում է սուտ ու կեղծիք տարածողների՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկել Գեղամ Նազարյանին:

 

 

  • Կիսվել: