երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գեղամ Մանուկյանը հերքեց որդու բերման ենթարկվելու մասին լուրը

Գեղամ Մանուկյանը հերքեց որդու բերման ենթարկվելու մասին լուրը

Թյուրամացիություն է տեղի ունեցել։ Նման կերպ արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը InfoPort.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է մամուլում շրջանառվող այն լուրը՝ ըստ որոնց իր որդին՝ Տարոն Մանուկյանը բերման է ենթարկվել։

Գեղամ Մանուկյանքը մեզ հետ զրույցում ասաց, որ պարեկների հետ է փոքր միջադեպ տեղի ունեցել, որը տեղում հարթվել է և ոչ մի լուրջ բան չկա։ 

Նշենք, որ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը համաձայն՝ գիշերը ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ըստ լրատվամիջոցի՝ բերման ենթարկվածներն են Տարոն Մանուկյանը (Գեղամ Մանուկյանի որդին), Շոթա Գևորգյանը և Ալբերտ Խաչատրյանը։

 

  • Կիսվել: