կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գայի պողոտայի մոտ տղամարդուն դանակահարած երիտասարդը բերման է ենթարկվել

Գայի պողոտայի մոտ տղամարդուն դանակահարած երիտասարդը բերման է ենթարկվել

Հունվարի 6-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա մի տղամարդ։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Գայի պողոտայի հարակից այգու մոտ, անհայտ անձի կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Ըստ բժշկի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նույն օրը, ժամը 01.30-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգում» տղամարդուն սուր-կտրող-ծակող գործիքով վնասվածքները պատճառել է 21-ամյա մի երիտասարդ, որը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: