ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան

Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան

Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, հետեւաբար, որեւէ փաստարկ հանգամանքի հետ կապված որեւէ զրույց ունենալ, մեկնաբանել չեմ կարող: Այս մասին, այսօր՝ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Գայանե Մարտիրոսյանի հանրային պաշտպանը, որը այսօր էր պաշտպան դարձել այս գործով:

«Արագացված հետազորությունը նշանակում է, որ ապացույցները չեն հետազոտվում, որ հնչեցվում է  մեղադրական եզրակացությունը, որի հետ կապված  ամբաստանյալը կամ մեղադրյալը իր դիրքորոշումն է հայտնի՝ համաձայն է, թե համաձայն չէ եւ արագացված դատավարություն է իրականացվում առանց ապացույցների հետազոտման: Առանց գայանե Մարտիրոսյանի համաձայնության արագացված դատաքննություն չի կարող կիրառվել»,-ասաց նա:

Հարցին, թե դա ենթադրում է նաեւ մեղքի ընդունում, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Իհարկե»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ տուժող Աշոտ Փաշինյանը եւս համաձայնել է դատարանի վճռին:

  • Կիսվել: