ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գայանե Մարտիրոսյանն ազատ է արձակվել. Նա արդեն տնային կալանքի ռեժիմի է անցել

Գայանե Մարտիրոսյանն ազատ է արձակվել. Նա արդեն տնային կալանքի ռեժիմի է անցել

Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն արդեն տանն է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Գայանե Հակոբյանն այլևս տեղափոխված է, որովհետև առկա է դատարանի որոշումն ու հանձնարարությունը «Աբովյան» ՔԿՀ-ին։ Տնային կալանքը նույն կալանքի ռեժիմն է, պարզապես այն տարբերությամբ, որ իր բնակության վայրում է», - ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Գայանե Մարտյրոսյանի կալանքը տնային կալանքով փոխելը պաշտպանության կողմին չի բավարարում. «Առաջին ատյանի դատարանը նախնական  դատական լսումներով քրեական դատավարությամբ պայմանավորած կարգով անդրադարձ կկատարի կիրառված խափանման միջոց տնային կալանքին՝ դա անփոփոխ թողելու, վերացնելու կամ ժամկետը  երկարացնելու։ Մենք առաջարկելու ենք չկիրառել խափանման միջոց կամ ավելի թեթև խափանման միջոց, քան տնային կալանքը»,- ասաց պաշտպանը։

Հարցին՝ քրեական հետապնդման դադարեցման ի՞նչ իրավական ուղիներ կան,  Հ.Սարգսյանն ասաց. «Դատական լսումները թույլ են տալիս պաշտպանական կողմին հանդես գալ համապատասխան միջնորդությամբ և ինչ-որ մի փուլում դադարեցնելու քրեական հետապնդումը, քանի որ պաշտանության կողմն այս պահին գտնում է, որ բացակայում է  հանցակազմը։ Այսինքն կա որոշակի գործողություն, սակայն դրանում բացակայում է  հանցակազմը։ Այսինքն, քրեորեն հետապնդելի այն արարքը, որը մեղասգրվում է, այդ մասով հանցակազմը կտրուկ բացակայում է»։

 

  • Կիսվել: