երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Գայանե Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Գայանե Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե /Ազգուշ/ Հակոբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել է դատավոր Մ.Շահվերդյանին։ Այս մասին հայտնում է Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Նշվում է, որ այն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական նիստ, որը տեղի կունենա հունիսի 5֊ին, ժամը 14։00-ին։

  • Կիսվել: