երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու տարածքի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու տարածքի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: