ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների. փաստաբան

Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների. փաստաբան

Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Դրա համար օգտագործվում են թույլատրելի եւ ոչ թույլատրելի բոլոր միջոցները։

2022թ հունիսի 16-ին ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից առերեւույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել նաեւ քննչական կոմիտեում քննվող քրեական գործն՝ ըստ քննչական ենթակայության  ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկելու վերաբերյալ։

Դրան հաջորդում է քննչական կոմիտեի պատասխանը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն,  Գալեյանների վերաբերյալ քրեական գործն էլ վերցվում է ԶՔԳՎ վարույթից եւ տեղափոխվում քննչական կոմիտե։

Վաղը Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների։

Պատկերացնում ե՞ք, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից»,- գրել է նա։

  • Կիսվել: