ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:

Նշենք նաև, որ Ծառուկյանը մինչեւ երեկվա հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել:

 

  • Կիսվել: