երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանին առնչվող քրգործը երկար է քննվելու. Դավթյան

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրգործը երկար է քննվելու. Դավթյան

Ոչ մի քրեական գործ մեր հանրության համար չհասկացված կամ չընկալված ընթացք չի կարող ունենալ: Այս մասին այսօր ԱԺ-ում դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրգործին:

Նրա խոսքով՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը իրավական և հիմնավոր է եղել, և այն հետագայում արձանագրվել է նաև դատարանների կողմից:

Դավթյանն աասաց. ՛՛Այդ քրեական գործը փակված չէ, այն քննվում է, երկար է քննվելու, քանի որ խոսքը հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալի հանցավոր դրսևորումների մասին է: Քննությունը կավարտվի, և կտրվի քրեաիրավական գնահատական՛՛:

  • Կիսվել: