հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գագիկ Ծառուկյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք այն Վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք այն Վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը. փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկեն այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։

Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։

Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել։

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը»։

  • Կիսվել: