շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության բյուրոն միաձայն կողմ է քվեարկել ՀՀ ՍԴ-ի՝ Ընկերակցությանն անդամակցությանը

Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության բյուրոն միաձայն կողմ է քվեարկել ՀՀ ՍԴ-ի՝ Ընկերակցությանն անդամակցությանը

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Կանադայի Գերագույն դատարանի նախագահ, Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության նախագահ Ռիչարդ Վագների միջև տեղի ունեցած նամակների փոխանակման և դրան նախորդած քննարկումների արդյունքում Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության բյուրոն միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ Ընկերակցությանն անդամակցությանը:

Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության տարածած մամուլի պաշտոնական հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, որի նախագահը Արման Դիլանյանն է, պաշտոնապես կդառնա ընկերակացության 46-րդ լիիրավ անդամը և կլինի Եվրոպայի Հարավային Կովկաս տարածաշրջանի առաջին սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը, որն անդամակցում է Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցությանը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արդեն իսկ անդամակցում է մի շարք տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովին (2001 թվականից), ինչպես նաև ակտիվ գործընկերություն է զարգացնում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ»:

  • Կիսվել: