հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆեյսբուքի միջոցով ուղղված դիմումներին, բողոքներին պատասխան և ընթացք տրվել չի կարող

Ֆեյսբուքի միջոցով ուղղված դիմումներին, բողոքներին պատասխան և ընթացք տրվել չի կարող

Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված ձեր դիմումներին, բողոքներին պատասխան և ընթացք ՏՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ, քանի որ առաջանում է անձի նույնականացման խնդիր: Ուստի խնդրում ենք օգտվել հետևյալ տարբերակներից որևէ մեկով: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Ձեր դիմումները, հարցումները, բողոքները Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կարող եք ուղարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ փոստի միջոցով:

Քաղաքացին կամ իրավաբանական անձն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի առկայությունը կարող է պարզել Ծառայության պաշտոնական կայքի «Կատարողական վարույթների տեղեկատու» բաժնից՝ առցանց եղանակով լրացնելով համապատասխան տվյալները հետևյալ հղմամբ:

Ձեր բողոքները կարող եք ներկայացնել նաև Ծառայության Թեժ գծի 060 570 435 հեռախոսահամարով, իսկ խորհրդատվություն չպահանջող հարցերը՝ 060 570 500 հեռախոսահամարով:

Կատարողական վարույթին առնչվող հարցերով համապատասխան բաժնի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով, -նշված է ՀԿԱԾ հաղորդագրության մեջ:

 
 

 

  • Կիսվել: