«Ֆազի» սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամն» ազատ է արձակվել
Քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանից։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Ստեփանյանի խափանման միջոց կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ Ավանի դատարանում 2024 թվականի նոյեմբերի 27-ին կայացել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի գործով առաջին դատական նիստը։
Նշենք նաև, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։