չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերը հասանելի են

Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերը հասանելի են

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից ընտրվել և հայերեն լեզվով համառոտագրվել են Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղենիշային (էական) գործերով թվով 19 վճիռներ ինչպես պրակտիկ իրավաբաններին, այնպես էլ իրավաբան-գիտնականներին Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին (հիմնականում 2018-2020 թվականներ) ծանոթացնելու նպատակով:
 
Ինչպես հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից, ընտրված վճիռների առանձնահատուկ հետաքրքրությունն ու կարևորությունը պայամանավորված է մեր երկրի իրավական համակարգում առկա նմանաբնույթ իրավական խնդիրներով: Վճռի համառոտագրության մեջ ներառվել են նաև Եվրոպական դատարանի վերաբերելի այլ նախադեպերի օրինակներ, որոնք առնչվում են կոնկրետ վճռում Եվրոպական դատարանի կողմից բարձրացված և վերլուծված իրավական խնդրին, ինչպես նաև տվյալ գործով խախտված կամ չխախտված իրավունքներից բխող իրավական հարցերի առնչությամբ Եվրոպական դատարանի ընդհանրական մոտեցումները:
 
«Եվրոպական դատարանի համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերն արդեն հասանելի են HUDOC նախադեպային իրավունքի որոնման կայք էջում հետևյալ հղմամբ՝  https://hudoc.echr.coe.int/eng...  »,- նշվում է հաղորդագրության մեջ։
 
 

  • Կիսվել: