ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ, հաջորդ նիստին բերեք. Թովմասյանը՝ Մուկուչյանին

Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ, հաջորդ նիստին բերեք. Թովմասյանը՝ Մուկուչյանին

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել այն ծրարն ու քվեաթերթիկը, որոնք օգտագործվել են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Խնդիրն այն է, որ ՛՛Զարթոնք՛՛ կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս, գործին կցել էր լուսանկարներ, որոնցում պատկերված էին ընտրությունների ժամանակ կիրառված ծրարները։

Ինչպես նշել է Արա Զոհրաբյանը՝ ծրարները թափանցիկ են եղել։ Նրա այսպիսի պնդման հիմքը հենց լուսանկարներում պատկերված ծրարներն են։ Զոհրաբյանի խոսքով՝ այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին։

Թովմասյանը, դիմելով ԿԸՀ ղեկավարին, ասաց. ՛՛Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ հաջորդ նիստին բերեք՛՛:

  • Կիսվել: