«Նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի». Իվետա Մուկուչյանը գտել է սիրելիին
Երգչուհի Իվետա Մուկուչյանը Tete A Tete-ի եթերում հայտարարել է, որ գտել է իր սիրելիին։
«Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագաուհուն ոնց պահի»,-նշել է նա:
Երգչուհին խոսել է նաև մայրանալու ցանկության մասին՝ ասելով. «Շատ կուզեի փոքր մարդուկ մեծացնել, ու ես արդեն այդ երեխայի հոտն առնում եմ։ Առաջ, երբ ասում էին՝ ամուսնացիր, երեխա ունեցիր, հասկացա, որ այդ ցանկությունն իմ մեջ ոչ թե իրական ցանկություն էր, այլ հասարակության պարտադրանքը։ Մի պահ հասկացա, որ ես երեխա չեմ պատկերացնում, հիմա արդեն այդ երեխայի հոտն առնում եմ, որովհետև աշխատանք եմ ինքս ինձ հետ տարել, թե ինչպիսի մայր եմ ուզում լինել»:



