ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե իմ տղան էս հարցում որևէ մեղավորություն ունենար, ես անգամ չէի գա էս դատարանի դռները. Առաքել Մովսիսյան (տեսանյութ)

Եթե իմ տղան էս հարցում որևէ մեղավորություն ունենար, ես անգամ չէի գա էս դատարանի դռները. Առաքել Մովսիսյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ  ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքից ազատելու հարցի քննությունը: Սակայն դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ  ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործում։ Դեռեւս ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

ArmLur.am-ը նիստից հետո զրուցել է նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: