ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը չերկարաձգվի, ապրիլի 17-ին նա կներկայանա աշխատանքի

Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը չերկարաձգվի, ապրիլի 17-ին նա կներկայանա աշխատանքի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
 
Նշենք, որ Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է։
 
Մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այս հարցով դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Երեկ ՄԻՊ-ը գրություն էր ուղարկել ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար։

  • Կիսվել: