շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Եթե Աղազարյանը գումարը չվերցներ, էլի միջնորդությամբ կգայի՞ք. Աղաջանյանը՝ Վարդապետյանին

Եթե Աղազարյանը գումարը չվերցներ, էլի միջնորդությամբ կգայի՞ք. Աղաջանյանը՝ Վարդապետյանին

Եթե պարոն Հովիկ Աղազարյանը գումարը վերցրած չլիներ, Դուք էլի ԱԺ կգայի՞ք այդ միջնորդությամբ, ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Վարդապետյանն էլ պատասխանեց, որ  առաջարկն ընդունելը ևս քրեորեն հետապնդելի է:

«Այո՛, էլի կգայի Ազգային ժողով, եթե նույնիսկ փաստացի փոխանցում չլիներ»,-ասաց նա:

Պատգավորը հետաքրքրվեց՝ բացի ցուցմունքներից, այլ ապացույցներ կա՞ն Աղազարյանի դեմ:

«Ապացույցները ներկայացված են միջնորդագրի 4-րդից մինչև 22-րդ էջերում՝ հռեախոսային  խոսակցության վերահսկում, ներքին դիտում, Հակակոռուպցիոն կոմիտեի թույլտվությամբ մեկ այլ անձի ներքին դիտում, մեկ այլ միջոցառման  իրականացում, զննություն, մուտքային, ելքային զանգեր և այլն»,-ասաց  Վարդապետյանը:

  • Կիսվել: