հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես ոչ մի ցանկություն չունեմ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու, տարբեր պատճառներով. Վահե Գրիգորյան

Ես ոչ մի ցանկություն չունեմ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու, տարբեր պատճառներով. Վահե Գրիգորյան

Պնդումներ նույնիսկ, ոչ թե ենթադրություններ կամ կասկածներ կան, այդպիսի պնդումներ կան, և նույնիսկ մարդիկ կան, որոնք կենցաղային ստախոսության մակարդակի իջնելով, տաղավարից տաղավար սավառնելով սկսում են պատմել, որ Վահե Գրիգորյանը ցանկանում է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ, կլասիկ էքստրասենսերի կարգավիճակ են ձեռք բերել։ Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը:

«Ես իմ՝ Ազգային ժողովում ունեցած ծրագրի ներկայացման ընթացքում ասել եմ, որ իմ նպատակն է հասնել նրան, որ Սահմանադրական դատարանում ամենաբարձր պաշտոնը լինի դատավորի պաշտոնը։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը շատ պարտավորեցնող և շատ պատվաբեր պաշտոն է՝ ամենապարտավորեցնող և ամենապատվաբեր պաշտոնը ցանկացած իրավաբանի համար մեր երկրում։

Ես ոչ մի ցանկություն չունեմ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու, տարբեր պատճառներով։ Նախ՝ որովհետև ես կուզենայի շատ մեծ կշիռ տալ <...> դատավորի պաշտոնին՝ ինքս հրաժարվելով երբևէ առաջադրվել և ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Բայց իրականում ես բավարարված եմ իմ ունեցած տիտղոսով, ես իրականում իմ ունեցած տիտղոսը շատ ավելի բարձր եմ համարում, ես ուզում եմ իմանան, որ քաղաքացիների կողմից բացարձակ լեգիտիմությամբ ընտրված պառլամենտի կողմից ընտրված առաջին դատավորն եմ ես, ես դրանից ավել, չեմ պատկերացնում ավելի բարձր տիտղոս»,-ասել է նա:

 

  • Կիսվել: