երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ես ամաչում եմ, երբ Հայաստանում իշխանությունները հայտարարում են, թե կալանավայրերը ապահով վայր են․ Քոչարյանի փաստաբան

Ես ամաչում եմ, երբ Հայաստանում իշխանությունները հայտարարում են, թե կալանավայրերը ապահով վայր են․ Քոչարյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ պնդելով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանում քրեակատարողական հիմնարկները ապահով չեն։

«Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պատվի, իմիջի տեսանկյունից շատ ցավալի վիճակ է․ երբ ամբողջ աշխարհում, եվրոպական երկրներում բազմաթիվ են դեպքերը, որ շատ ծանր հանգործություն գործած անձինք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ազատ են արձակվում կալանավորումից։ Իսկ ՀՀ-ում դատավորները, իշխանությունները կարծում են, որ այն ապահով վայր է։ Սա իսկապես շատ ցավալի է, և ես դրա համար ամաչում եմ», -հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպանական խումբը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բազմիցս միջնորդություններ է ներկայացրել վերջին շրջանում նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը չի բավարարել այդ միջնորդությունները։

  • Կիսվել: