չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երրորդ անգամ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներ չընտրվեցին

Երրորդ անգամ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներ չընտրվեցին

Այսօր կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ կայացավ։

ԲԴԽ 10 անդամներից 7-ը ներկա են եղել նիստին։ Նիստին պետք է տեղի ունենար Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը, ինչը, սակայն, կրկին չի կատարվել։

Վճռաբեկ դատարանի դատավորի համար առաջադրվել է 4 դատավոր՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Վարչական Վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը։

  • Կիսվել: