կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երկու կին տանը ծեծի են ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից. shamshyan.com

Երկու կին տանը ծեծի են ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից. shamshyan.com

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը, ժամը 14։00-ին նշված հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել են, որ «աջ բազկի, ձախ նախաբազկի վերին երրորդականի սալջարդ» ախտորոշմամբ և «աջ բազկի զույգ ծնկան հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 կին։

 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ պարզել են՝ տեղափոխվածներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս-ն և 42-ամյա Քրիստինե Գ-ն։ Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ իրենք մարմնական վնասվածքները ստացել են 2 օր առաջ իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: