ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երկրի սահմանադրական արդարադատությունը կառավարվում է կորոնավիրուսի կողմից․ Արման Բաբաջանյան

Երկրի սահմանադրական արդարադատությունը կառավարվում է կորոնավիրուսի կողմից․ Արման Բաբաջանյան

Այսօր պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Դժվար է ասել` երբ և ինչ եղանակով կվերադառնանք այդ օրակարգին, բայց թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարման հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից, ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և հարց բարձրացրել՝ պետությունը կարո՞ղ է շարունակել ապրել սահմանադրական ճգնաժամում ևս 2 կամ 3 ամիս:

«Այսօր երկիրը փաստացի ապրում է երկու խոշոր ճգնաժամերի պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը և սահմանադրական ճգնաժամը:

Ակնհայտ է՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ գործող Սահմաանդրական դատարանը չի կատարում իր կարևորագույն գործառույթը՝ չի ապահովում երկրի սահմանադրական անվտանգությունը:

Երկրի սահմանադրական արդարադատությունը փաստորեն կառավարվում է կորոնավիրուսի կողմից, քանի որ Սահմանադրական դատարանի գործող կազմը շարունակում է պաշտոնավարել միայն համավարակի շնորհիվ:

Սա անթույլատրելի է։ Կոչ եմ անում իմ գործընկերներին, պատասխանատու այրերին սթափվել։ Չնայած համավարակով պայմանավորված այլ առաջնահերթ խնդիրներին, ժամ առաջ պետք է լծվել Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարմանը։ Կորոնավիրուսը կանցնի, Սահմանադրական դատարանի մեծամասնությունից կազմից բխող պետականության սպառնացող վարակային հետևանքները չեն անցնի, եթե անհապաղ լուծումներ չգտնվեն»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: