շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երիտասարդը մահացել է Երևան-Գյումրի ճանապարհին «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց

Երիտասարդը մահացել է Երևան-Գյումրի ճանապարհին «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց

Հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի վթարից ամիսներ անց՝ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել և ժամը 19.00-ին իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խմբին Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով:

Կատարվում է քննություն:

Հիշեցնենք՝ Հոկտեմբերի 20-ին վաղ առավոտյան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ

  • Կիսվել: